ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի համոզմամբ, իշխանությունը ընդդիմությունից որևէ բան չի սպասում, պարզապես նրանցից ակնկալում են ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին: 24News-ի հետ զրույցում նա ընդգծեց՝ ընդդիմադիրները պետք է հասկանան՝ քաղաքական խնդիր այժմ չկա օրակարգում, օրակարգում մարդկանց անվտանգության հարցն է միայն:
«Քաղաքական օրակարգերը պետք է բխեն համավարակի տրամաբանությունից: Թեև քննադատությունից չենք խուսափում, բայց պետք է գործել փոխլրացման տրամաբանությամբ,- շեշտեց Բոշյանն՝ ավելացնելով,- Վիճակը լուրջ է, ջանքերի մաքսիմալ լարում պետք է գործադրենք»:
Մանրամասները՝ տեսանյութում։