Որոշ մանր, միջին և խոշոր ավազակներ տուժելու են, թող թուլանան ու սպասեն իրենց հերթին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը նորմալ է համարում իշխանական ընտանիքի դեմ տարվող հակաքարոզչությունը, նրանց հասցեին պարբերաբար հնչող մեղադրանքները՝ ընդգծելով, որ անգամ նրանք, ովքեր անում են դա, ընդունել են, որ կառավարությունը, Ազգային ժողովը լեգիտիմ են, որ Հայաստանի ճակատագիը կախված է այսօրվա  քաղաքական մեծամասնությունից։

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում պատգամավորն ասել է, որ գողացած փողերը վերադարձնելու համար ներդրված մեխանիզմները սկսել են անհանգստացնել, նրա խոսքով, գող, ավազակ, թալանչիներին։

«Գնում ենք դեպի երջանիկ Հայաստան։ Այդ ընթացքում որոշ մանր, միջին ու խոշոր ավազակներ տուժելու են։ Մենք պատրաստ ենք, որ տուժեն։ Նրանք էլ պետք է պատրաստվեն, թուլանան և սպասեն իրենց հերթին»,- ասել է նա։

Ուլիխանյանը խոսել է նաև համավարակի դեմ տարվող պայքարից, թույլ տրված բացթողումներից և ստեղծված իրավիճակում հասարակության պատասխանատվության և աջակցության կարևորությունից։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։