Դժբախտաբար ունենք 33 տարեկան քաղաքացու մահ․ Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

«Ծայրահեղ ծանր ու ծանր պացիենտների թիվն ավելացել է։ Այս պահին ունենք ծանր վիճակում գտնվող 418  քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 81 քաղաքացի»,-պարետատան նիստից հետո այս մասին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Դժբախտաբար ունենք նաև 33 տարեկան քաղաքացու մահ, որն ունեցել է քրոնիկական հիվանդություններ, և մահվան պատճառը բարդացած անամնեզն է եղել»,-ասաց Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ բոլորս պետք է արձանագրենք, որ ոչ ոք՝ անկախ տարիքից, սեռից, ապահովագրված չէ վարակից։