Սիրելի՛ Սաթենիկ, քո մասնագիտությամբ քանի կյանքեր պիտի փրկեիր. ամեն ինչ մնաց կես ճանապարհին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

հասարակական

Քիչ առաջ խորը վշտով տեղեկացա, որ Սաթենիկ Սաֆարյանի պայքարն իրեն պատուհասած ծանր հիվանդության դեմ ապարդյուն էր…»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Սիրելի՛ Սաթենիկ, քո հարազատների ցավը բոլորինս է, քանի որ բոլորս քեզ հետ պայքարում էինք կյանքիդ համար: Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին:

Դու միացար լեգենդար ազատամարտիկ և հրամանատար հորդ՝ Սամվել Սաֆարյանին, ով իր մատաղ կյանքը դրեց հայրենիքի զոհասեղանին՝ հանուն քեզ, հանուն բոլորիս…

Ննջիր խաղաղությամբ…»,- գրել է նա։