Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված 30-ամյա տղամադու դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

հասարակական
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:55-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի անտառում՝ ցայտաղբյուրների հարևանությամբ, ծառից կախված տղամադու դի կա:

Փրկարարները, ոստիկաններն ու քննիչները ծառից կախված հայտնաբերել են Երևանի բնակիչ, 30-ամյա Գրիգոր Ս.-ի դին:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: