Հինգ պատգամավորներ աշխատանքային քննարկում կանցկացնեն Լանզարոտեի կոնվենցիայի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

մխիթար հայրապետյան

ԱԺ ԿԳՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ հաշվի առնելով Լանզարոտեի կոնվենցիայի՝ կրթության բաղադրիչին վերաբերող 6-րդ կետի շուրջ հանրության մտահոգությունները՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը ձևավորել է աշխատանքային խումբ։ Այն ըստ Հայրապետյանի՝ հաջորդ շաբաթ ԿԳՄՍ նախարարության կողմից ձևավորվող աշխատանքային խմբի հետ միասին կունենա առաջին աշխատանքային քննարկումը՝ մասնակցելով չափորոշիչների և ծրագրի մշակման, ինչպես նաև վերահսկման գործընթացին:

Պատգամավորը նաև տեղեկացրել է, որ աշխատանքային խմբում ընդգրկվել են հինգ պատգամավորներ՝ ԱԺ բոլոր երեք խմբակցություններից. Սոֆիա Հովսեփյան, Արթուր Մանուկյան, Լիլիթ Ստեփանյան («Իմ քայլը»), Իվետա Տոնոյան («Բարգավաճ Հայաստան), Աննա Կոստանյան («Լուսավոր Հայաստան»):