Առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի անցկացման համար ամեն ինչ պատրաստ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News    

Արայիկ Հարությունյան

Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում ամեն ինչ պատրաստ է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի անցկացման համար: Մնում է լինենք կարգապահ: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ծնողներին խնդրում ենք երեխաների ճանապարհելիս ենթարկվել կարգադրիչների և ոստիկանության հրահանգներին, մեքենաները կայանել Ազատության պողոտայում, երեխաներին սպասել ոչ թե բակերում, այլ պողոտայում: Շատ շնորհակալություն համագործակցության համար»: