Ուզում եմ շնորհակալություն հայտնել Դավիթ Անանյանին կատարած աշխատանքի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News         

Փաշինյան

Ազգային ժողովում  2019 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության նախանական քննարկումներին հեռավար մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ելույթում Փաշինյանը  շնորհակալություն հայտնեց հունիսի 4-ին ՊԵԿ նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրած Դավիթ Անանյանին՝ կատարած աշխատանքի համար։

Փաշինյանը մասնավորապես ասաց․

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Դավիթ Անանյանին այս ընթացքում կատարած աշխատանքների համար։ Կարծում եմ՝ պետական եկամուտների կոմիտեում և ընդհանրապես համակարգում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում, և հույս ունենք՝ բովանդակային փոփոխությունները, որոնք սկսվել են պարոն Անանյանի պաշտոնավարման ընթացքում, ավելի կխորանան և ընդգրկուն կդառնան»։