Եթե մեքենայում միայն վարորդն է, կարող է դիմակ չկրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 5, 24News

1

ՀՀ կառավարությունը ներկայացրել է մեքենայում դիմակ կրելու կարգը։ Ըստ այդմ՝ մեքենայում միայնակ վարորդը կարող է դիմակ չկրել։

Հանրային բաց տարածքում դիմակ կրելը պարտադիր է։

Բացառություն են կազմում մինչև 6 տարեկան երեխաները, մարզվողները, հեծանիվ վարողները:

Դիմակ չկրելու կամ դիմակի կրման կանոնները խախտելու համար նախատեսված է տուգանք՝ 10.000 դրամի չափով: