Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 45 մարդ․ վարակման 596 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News     

կորոնավիրուս

    

Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 հազար 817 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 45 մարդ, շարունակում է բուժվել 8052-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 3513 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 7 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 183 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 69-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 65 հազար 161 քաղաքացի: