Ռուսաստանի  «Առաջին ալիքը» խոսել է «եղբայրական Հայաստանում» կորոնավիրուսի իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News         

Ռուսաստանի «Առաջին ալիքի» լուրերի հիմնական թողարկման ժամանակ եթեր է հեռարձակվել Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների և դրանով պայմանավորված մահվան դեպքերի թվի կտրուկ աճի վերաբերյալ ռեպորտաժ:

Հաղորդավար Կիրլ Կլեյմենովը,  նկատել է, որ «եղբայրական Հայաստանում» կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը լուրջ անհանգստություն է առաջացնում։ Այս մասին գրել Rusarminfo-ն։

Ռեպորտաժում նշվում է, որ չնայած երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար անձամբ դիմում է բնակիչներին՝ կոչ անելով ավելի պատասխանատու լինել անվտանգության կանոնների պահպանման հարցում՝ կրել դիմակ, ձեռնոց, այնուամենայնիվ՝ վարակակիրների թիվը շարունակում է կտրուկ աճել։

Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 հազար 817 է։ Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 3513 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը 183 է։