Պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է. պարզապես մի՛ արա. Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 5, 24News

 

վանեցյանն

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրինախախտ քաղաքացիների ֆեյսբուքյան հրապարակումներին:

«Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է արվում: Պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է: Մի´ արա, պարզապես մի´ արա»,-գրել է Արթուր Վանեցյանը:

Նշենք, որ օրերս վարչապետը դիմել էր ժողովրդին՝ կոչ անելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում նկարահանել և իր էջին ուղարկել հակահամաճարակային կանոնների խախտման դեպքեր՝ նշելով ժամկետը, վայրը և դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց: