Արցախում կորոնավիրուսից ևս 3 քաղաքացի է բուժվել. ակտիվ վարակակիր է 26 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 5, 24News

արցախ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ, ըստ ԱՀ առողջապահության նախարարության, կորոնավիրուսային վարակը հաղթահարել է ևս 3 քաղաքացի: Ցայսօր հիվանդությունը հաստատվել է 57 քաղաքացու մոտ, որից 31-ն արդեն առողջացել է, 26-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Մեկուսացված է 69 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 1131 է: