Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել են 167 հազար 410-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News   

կորոնավիրուս

      

Թուրքիայում հունիսի 4-ին նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 21 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Նախարարը նշել է, որ 1 օրվա ընթացքում արված 54․234 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 988 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 21 դեպք, իսկ ապաքինման 926 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 131.778 մարդ, իսկ 602 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 167․410, իսկ մահվան 4․630 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 2․209․583-ի։

Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։