Վարչապետի հրապարակած հարսանիքի սրահում ոստիկանները գործողություններ են անում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 5, 24News

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյան ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել:

«Այս պահին ոստիկանները գործողություններ են իրականացնում Պտղնիի ժամանցային կենտրոններից մեկում,-գրված է տեսանյութին կից:

Նշենք, որ սա ժամանցային այն կենտրոնն է, որտեղ անցկացվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում արտակարգ ռեժիմի պայմաններում կազմակերպված հարսանիքը: 

Նշենք, որ տեսանյութում երևում է, որ մասնակիցները հարսանեկան անակնկալ են պատրաստել: Ոստիկանի ու ԱԱԾ ներկայացուցչի արտահագուստով պարողները գալիս են սրահ, խնդրում կատարել պարետի որոշումը, այն է՝ կես ժամում ազատել դահլիճը, ու որոշման կատարմանն սպասելիս հանկած սկսում են պարել:

Մանրամասները՝ տեսանյութում: 

--0--ԼՄ