Ոստիկանությունը պետք է ուժ կիրառի կանոններն արհամարողների նկատմամբ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News         

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․

«Դիմակ չունենալու համար ոստիկանները ստորացնում են ՀՀ քաղաքացուն։ Ժողովուրդ ոտքի կանգնեք, սա արդեն անթույլատրելի է, սա ստորություն է, սա կլանիզմից անցնում է։ Տեսեք ինչպես է ոտքը դնում մարդու պարանոցին։ Այս քաղաքացու փոխարեն, կարող ենք լինել մենք յուրաքանչյուրս, այն ինչ արեցին այս քաղաքացու հետ, նույնը կանեն մեզանից յուաքանչյուրի հետ, տեսանյութը հենց նոր է նկարահանվել։ Կոչ եմ անում բոլորիդ միավորվել։
Այս ոստիկանները հենց այս պահին պիտի պատասխանատվության ենթարկվեն»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մանուկյանի գրառմանը, նշելով, որ սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ պետք է ոստիկանությունն ուժ կիրառի։

«Ոստիկանությունը ուժային կառույց է, եւ սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պե՛տք է ուժ կիրառի:

Սա իմ պահանջն է ոստիկանությունից սա նաև հանրության պահանջն է ոստիկանությունից»,-  ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։  --0—ՄՀ