Տեսանկարելիս ու լուսանկարելիս պետք է մարդկանց տեղեկացնել. Շուշան Դոյդոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 5, 24News

շուշան

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ընդգծելով, որ Տեսանկարելիս ու լուսանկարելիս պետք է մարդկանց տեղեկացնել:

«Մի քանի նվազագույն կանոն՝ անձնական տվյալների պաշտպանության համար։

Տեսանկարելիս ու լուսանկարելիս պետք է մարդկանց տեղեկացնել այդ մասին (բարեխղճության կանոն):

Դրանք հրապարակելիս պետք է ապանձնավորել մարդկանց, փակել դեմքերը, բլուր անել կադրը:

Տեսահսկողը կամ լուսանկարահանողը պարտավոր է տվյալները մշակել այն նվազագույն ծավալով, որն անհրաժեշտ է օրինական նպատակին հասնելու համար (համաչափության սկզբունք):

Եվ վերջապես, հասարակական վայրերում տեսահսկում կարող է իրականացվել միայն հանրային իշխանությունների կողմից (օր՝ քաղաքապետարան, ոստիկանություն):

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը խախտելու, այդ թվում՝ անձնական տվյալ մշակելը (այդ թվում՝ տեսահսկման միջոցով) օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացնելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն՝ տուգանք, որի չափը տարբեր խախտումների դեպքում տատանվում է 50.000 ՀՀ դրամից մինչև 500.000 ՀՀ դրամ (տես՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, հոդված 189.17):

#PDPArmenia #Անձնական_տվյալների_պաշտպանության_գործակալություն»։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ կոչ անելով քաղաքացիներին իրեն ուղարկել պարետի սահմանած կանոնների խախտման լուսանկարներ, որոնք վարչապետը պարբերաբար հրապարակում է իր էջում:

--0--ԼՄ