ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագուհուն՝ ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

հասարակական

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդին Դանիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Այս մասին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել Դանիայի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հետագա զարգացումը:

Նա Մարգրետե Երկրորդին և արքայական ընտանիքին մաղթել է քաջառողջություն, իսկ Դանիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա զարգացում և բարօրություն։ 

--0-- ՍՊ