Երևանում վթարի հետևանքով Hyundai-ն հայտնվել է տան բակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News         

վթար

Հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Իսակովի պողոտա-Արգավանդի խաչմերուկում բախվել են Hyundai մակնիշի և Mitsubishi Pajero IO մակնիշի ավտոմեքենաները։  Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ բախման արդյունքում Hyundai-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյան վրա տեղադրված երկաթե արկղին և առաջ ընթանալով՝ հայտնվել բնակչի սեփական տան տարածքում։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։  --0—ՄՀ