Չենք կարող ամեն քաղաքացու կողքը, ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. դա անտրամաբանական է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

քաղաքական

«Վարքագծի կանոններ պետք է ձևավորվեն»: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը:

Ոստիկանապետի խոսքով՝ ոստիկանությունն ունեցել է բացթողումներ, բայց մյուս կողմից էլ ուժերի ներածին չափով արել է ամեն ինչ, որպեսզի պարետի ցուցումները կատարվեն:

«Մենք չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել: Դա ուղղակի անտրամաբանական է, բայց մենք վարչական մեթոդներ կիրառել ենք»,- պարզաբանել է Արման Սարգսյանը:

Ըստ փոխանցվող տվյալների՝ կան շուրջ 20 հազար և ավելի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

«Վարքագծի կանոններ պետք է ձևավորվեն: Պետք է բարեփոխվի նաև ոստիկանությունը, օրենք պահանջողն ինքը պետք է պահի օրենքը», - նշել է ոստիկանապետը:

--0-- ՍՊ