Ճապոնիայում կոչ են անում շոգերի ֆոնին փողոցում չկրել դիմակներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

աշխարհ

Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարության մասնագետները շոգերի ֆոնին կոչ են անում փողոցում հանել դիմակ կրելու կանոնը՝ մարդկանց միջև բավարար հեռավորություն պահելու պայմանով: РиаНовости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը:

Ճապոնիայում մայիսի զով եղանակը փոխվել է իսկական ամառային շոգի։ Սպասվում է, որ առաջիկայում օդի ջերմաստիճանը էլի կբարձրանա։

Շրջակա միջավայրի նախարարության մասնագետներն, այսպիսով, խորհուրդ են տալիս խուսափել դիմակով ֆիզիկական վարժություններ անելուց, հեղուկներն օգտագործել ավելի հաճախ և հանել դիմակները՝ փողոցում մյուս մարդկանց միջև բավարար հեռավորություն պահպանելու պայմանով:

--0-- ՍՊ