2-րդ զորամիավորման N զորամասի մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

ՀՀ.ՊՆ

Մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածությունն ստուգելու, զինծառայողների կեցության պայմաններին ծանոթանալու նպատակով 2-րդ զորամիավորման N զորամասի հենակետերում իրականացվել են ստուգումներ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Հ. Պետրոսյանը զրուցել է զինծառայողների հետ, հաշվի առնելով դիրքերի տեղակայման ու մարտական հերթապահության կրման առանձնահատկությունները` տվել համապատասխան հրահանգներ:

--0-- ՍՊ