Այս վտանգավոր պայմաններում հասարակական-քաղաքական դաշտը պիտի կենտրոնացած լինի մեկ բանի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News     

Ռուբինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Համաճարակի տարածման այս խիստ վտանգավոր տեմպերի պայմաններում հասարակական-քաղաքական դաշտը՝ իր բոլոր քննարկումներով ու դիսկուրսներով հանդերձ, պիտի կենտրոնացած լինի ընդամենը մեկ բանի վրա՝ հանրությանը շարունակաբար ու անդադրում հորդորել, խնդրել, աղաչել, բացատրել, ստիպել, որ անհրաժեշտ է՝

1. Կրել դիմակ

2. Ախտահանել ձեռքերն ու չդիպել դեմքին

3. Պահպանել սոցիալական հեռավորություն, պահպանել պարետատան սահմանած կանոնները

Մնացած ամեն ինչն այս պահին, ցավոք, աղմուկ է՝ լավագույն դեպքում անպտուղ, վատագույն դեպքում՝ վտանգավոր աղմուկ:

Առողջություն բոլորիս»:  --0—ՄՀ