Նյու Յորքի քաղաքապետը Ֆլոյդի դեպքով ակցիայի մասնակիցներին դիմել է COVID-19-ի թեստ հանձնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

աշխարհ

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ բողոքի ակցիաների մասնակիցներին կոչ է արել հանձնել կորոնավիրուսի ախտորոշման թեստեր: Հաղորդում է РиаНовости-ն:

«Եթե դուք բողոքի ակցիաներից գոնե մեկին մասնակցել եք, ձեզ կոչ եմ անում կորոնավիրուսի թեստ հանձնել», - հայտարարել է նա:

Քաղաքապետը հավելել է, որ վարակի սպառնալիքը նախկինի պես գոյություն ունի, և մարդկանց զանգվածային նման հավաքները վտանգավոր են. «Կարևոր է նախկինի պես կրել դիմակներ և պահպանել սոցիալական հեռավորություն»:

Նշենք, որ մայիսի վերջից ԱՄՆ բազմաթիվ խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ են ընթանում ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ: 

--0-- ՍՊ