Լոռիում հունիսի 5-ի դրությամբ կա COVID-19-ի 251 դեպք, որից 135-ը՝ «Գլորիա»-ի աշխատակիցները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

կորոնա.լոռի

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը Լոռու մարզում 251 մարդ է: Նրանցից 135-ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են: Ընդ որում, տեղեկացնեմ, որ այս թիվն ստացվել է «Գլորիա» ֆաբրիկայի 197 աշխատակցի թեստավորման արդյունքում:

Լավացածների թիվը 67 է: Մեկուսացված է 621 մարդ: Ունենք 1 մահվան դեպք:

Այս ցուցանիշները հղի են վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով: Այսօր առավել, քան երբևէ մեզնից յուրաքանչյուրի զգոնության չափաբաժինը չափազանց կարևոր է:

Մենք պարտավոր ենք դրսևորել պատասխանատու վարքագիծ’ հանուն մեր ընկերների, մեր հարազատների»,- ասված է հաղորդագրության մեջ:

--0-- ՍՊ