Երբ հնարավոր չլինի սպասարկել բոլոր հիվանդներին, իշխանությունը կմտածի խիստ կարանտինի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն այն  տեսակետին է, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում իրավիճակը կարելի է համարել վերահսկողությունից դուրս եկած: 24News-ի հետ զրույցում նա ասաց, որ անգամ թեստերով վարակակիրներին հայտնաբերելու հնարավորություններն են այժմ սահմանափակ:

Դառնալով հարցին, թե հանավո՞ր է արդյոք, որ իշխանությունը որոշի ևս մեկ անգամ տոտալ կարանտինի գնալ, այսպես ասած, փակել երկիրը, Խաչատրյանն արձագանքեց. «Երբ հնարավոր չլինի սպասարկել բոլոր հիվանդներին, իշխանությունը ստիպված կմտածի խիստ կարանտինի մասին: Այսինքն՝ դա կլինի խիստ ծայրահեղ դեպքում»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ