Վանեցյանը Փաշինյանին է պարտական իր հայտնիությամբ, նա չի կարող գնահատել կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News 

Արթուր Վանեցյանը չէ այն մարդը, որ պետք է գնահատի իշխանության աշխատանքը կամ արդյոք մեր քաղաքական թիմը հաջողել է, թե ձախողել իր կառավարման մեջ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Վանեցյանն այսօր իր հայտնիությամբ պարտական է վարչապետ Փաշինյանին, և  մարդ, որի հեղինակությունը ձևավորվել է ընդամենը այն պատճառով որ հայտնվել է վարչապետի ստվերում, չի կարող գնահատական տալ, նշել է պատգամավորը: Հաղորդմանն անդրադարձել է կատարվել նաև համավարակի դեմ պայքարին, Փաշինյանի՝ իր ֆեյսբուքյան էջում լուսանկարների հրապարակմանը, Միքայել Մինասյանի՝ Փաշինյանի հասցեին հնչեցած մեղադրանքներին, ինչպես նաև ներքաղաքական մի շարք առանցքային հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

 --0--ԿԿ