Եթե չփոխենք վարքագիծը, թե՛ տնտեսական, թե՛ առողջապահական վնասները շատ ավելի մեծ են լինելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը վստահեցնում է՝ կառավարությունն անում է հնարավորը՝ վերացնելու կամ մեղմելու կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրները։

24News-ի հետ զրույցում նա նշեց, որ ինչքան էլ քննադատություն հնչի, բայց այս պայմաններում, օրինակ, զինվորն աշխատավարձ, թոշակառուն էլ թոշակ է ստանում։

Պատգամավորը վստահ է՝ եթե չփոխենք մեր վարքագիծը, թե՛ տնտեսական, թե՛ առողջապահական վնասները շատ ավելի մեծ են լինելու։ 

Ինչ վերաբերում է միջազգային դոնոր կառույցներից օժանդակություն ստանալուն, ապա Մանուկյանն ընդգծում է՝ երկրի դիմադրողականությունն այս պահին բարձրացնող ցանկացած հնարավորություն չի անտեսվելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ