Էսօր մենք երկիր ենք կորցնում, ամեն օրը, ամեն ժամն ի վնաս է աշխատում մեր երկրին․ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

․

Երկրում ստեղծված իրավիճակը պարտադրել է այսօր հանդես գալ սթափ գնահատականներով եւ ներկայացնել ելքեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման վերաբերյալ։ Այս մասին ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստին հայտարարել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Ես՝ որպես քաղաքական ուժի ղեկավար և որպես ՀՀ քաղաքացի, ում համար մշտապես կարևոր է եղել իր երկրի անվտանգությունը, կարևոր է եղել երկրի բարեկեցությունն ու բարգավաճումը, դիմում եմ Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բոլոր կարող և առողջ ուժերին. համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի»,-նշել է նա:

Ըստ ԲՀԿ առաջնորդի իշխանությունը պարտավոր էր հունվարից հարցերը կարգավորել, բոլոր երկրներում համաճարակն արդեն մարել է, վերջանում է, իսկ Հայաստանում օր-օրի արդեն դառնում է 400, 500, 600, դա գալիս է անպտուղ աշխատանքից։

«Էսօր մենք երկիր ենք կորցնում, ամեն օրը, ամեն ժամն ի վնաս է աշխատում մեր երկրին, մեր ժողովդրին», - ասել է Գագիկ Ծառուկյանը։

«Ես համոզված եմ, որ կառավարությունն իր մեջ կքննարկի ու կընդունի իր բացթողումները, սխալները, ձախողումները։ Ես այսօրվանից պատրաստ եմ այն անձանց հետ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայի համար, հանդիպել, քննարկել ստեղծված իրավիճակն ու իրավիճակից դուրս գալու ուղղությունները։ Մի բան էլ եմ ուզում աել, որ այն քաղաքական ուժը, անհատը, կառույցի ղեկավարը, որն ընդունելի չէ ժողովրդի կողմից, իմ կողմից, մեր կողմից նույնպես ընդունելի չէ», - հավելել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

--0-- ԱՀ