Երևանի երկու մանկապարտեզի գործունեություն արգելվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

մանկապարտեզ

Պարետ Տիգրան Ավինյանը հունիսի 5-ին նոր որոշում է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։

Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է․

«1. 7 օրով արգելել Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի «Երեւանի հ. 40 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը։

2. 1 օրով արգելել Նոր Նորք վարչական շրջանի «Երեւանի հ. 105 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին եւ 2-րդ կետերում նշված ՀՈԱԿ-ներին սույն որոշման մասին տեղեկացումը։

4. ՀՈԱԿ-ների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։