Վերջին 1 օրում COVID-19-ից 7 մարդ է մահացել. 56-ամյա կինը չի ունեցել քրոնիկ հիվանդություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 6, 24News

մահ

Հունիսի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12364 դեպք, որից 3720-ը՝ առողջացած, 190-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 66674 թեստավորում:
 
Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 547 նոր դեպք և 207 առողջացած։
 
Վերջին 1 օրում կորոնավիրուսից 7 մարդ է մահացել: Առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի մասին հայտնում է, որ պացիենտները եղել են 70 (կին), 92 (կին),  82 (կին), 62 (տղամարդ), 82 (տղամարդ), 66 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Բացի վերջինից՝ մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ 

 

--0--ԼՄ