«Յուքոմի» նախկին տնօրեն Հայկ Եսայանը և իր եղբայր Ալեքսանդր Եսայանը չեն հրավիրվել․ ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News 

հասարակական

«Յուքոմ» ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանը և իր եղբայր Ալեքսանդր Եսայանը հերքել են ԱԱԾ հրավիրվելու լուրը:

Նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հայտնում ենք, որ հունիսի 6-ին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված լուրը` վերնագրված «Հայկ Եսայանը եւ իր եղբայր Ալեքսանդր Եսայանը հրավիրվել են ԱԱԾ», չի համապատասխանում իրականությանը։ Մասնավորապես, Եսայան եղբայրները հոդվածում նշված որեւէ հարցով երբեւիցե չեն հրավիրվել ԱԱԾ։

Որևէ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել կամ գրել»:

--0--ԿԿ