Երկու գերմանացու տուգանել են և վռնդել քաղաքից Վենետիկի Մեծ ջրանցքում լողալու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

աշխարհ

Վենետիկում երկու գերմանացի Մեծ ջրանցքում լողալու համար տուգանվել են և վռնդվել քաղաքից, հաղորդում Է CNN-ը:

«Զբոսաշրջիկները մերկացել են Ռիալտոյի կամրջի մոտ՝ այնտեղ թողնելով իրենց իրերը։ Այնուհետև ցատկել են ջրի մեջ և լողալով անցել Մեծ ջրանցքը», - հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:  Նրանցից յուրաքանչյուրը տուգանվել է 350 եվրոյով և ստիպված է եղել ժամանակավորապես լքել քաղաքը։

Նշվում է, որ այս տուգանքը Վենետիկի ջրանցքներում լողալու համար ստանդարտ պատիժ է և կապված չէ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների հետ:

--0-- ՍՊ