ՌԴ-ում COVID-19-ի բարդությունները բուժելու համար ևս մեկ դեղամիջոց է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

ռդ.կորոնա

ՌԴ առողջապահության նախարարությունը երկրում կորոնավիրուսային հիվանդության բարդությունները բուժելու համար ևս մեկ դեղամիջոց է գրանցել: Այդ մասին հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը, փոխանցում է Интерфакс-ը:

«Լևիլիմաբ դեղամիջոցը նախատեսված է այն ծանր հիվանդների համար, որոնց մոտ, այսպես ասված, «ցիտոկինային հողմ» է նկատվում (վիրուսի դեմ օրգանիզմի հավելյալ բորբոքային ռեակցիա, որը հյուսվածքների և օրգանների, թոքային հյուսվածքների վնասման, վարակի՝ հնարավոր մահվան ելքով ծանր ընթացքի է հանգեցնում):

Ինչպես հայտարարել են ՌԴ ԱՆ-ում, «ցիտոկինային հողմի» զարգացման կանխարգելումը չափազանց կարևոր է COVID-19-ի բուժման համար:

--0-- ՍՊ