Հեղափոխության օրերին ձեր բերած ջրերից խմեք ու անհանգիստ նստեք տեղներդ. Արեն Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 6, 24News

արեն

Իմքայլական պատգամավոր Արեն Մկրտյանը ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի կազմակերպած խորհրդի նիստին և դրա ընթացքում հնչած հայտարարություններին, գրառում է արել:

«Հարգելի՛ դոցենտներ, լորդեր և լորդուհիներ, շեյխեր և շեյխուհիներ, մարտի մեկից առաջ նախագահական ընտրություններին ստացած 300.000 քվեն փաթեթով ՀՀԿ-ին նվիրողներ, մշտապես կոալիցված ժամավճարով ՀՀԿ-ի ընդդիմություն, ավելի ճիշտ՝ այլընտրանք աշխատողներ, ՀՀ քրեական օրենսգիրքը դառնալու է և, հավանաբար, արդեն դարձել է ձեր սեղանի գիրքը՝ Աստվածաշունչը։

Ցնցումների մեջ մի ընկեք։ Հեղափոխության օրերին ձեր բերած ջրերից խմեք ու անհանգիստ նստեք տեղներդ»,-գրել է Արեն Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղխորհրդի արտահերթ նիստ էր անցկացրել, որի ժամանակ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քննադատել էր իշխանությանը՝ հայտարարելով, որ կառավարության 100 տոկոսին պետք է փոխել:

 

--0—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս