Փրկարարներն օգնության են հասել պատի շարվածքի արանքում արգելափակված ծիծեռնակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

․

Հունիսի 6-ին ժամը 18:53-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա. Մ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Պարսեղովի 4 շենքի պատի շարվածքի արանքում ծիծեռնակ է արգելափակվել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ահազանգով ԱԱՀՍ փրկարարները ժամը 18:55-ին մեկնել են դեպքի վայր եւ արգելափակումից հանել թռչնին:

--0-- ԱՀ