Դանակահարվածը վրաերթի էր ենթարկել իրեն դանակահարողին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

դանակահարություն

Հունիսի 5-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում ստացվեց, որ Սուրենյանց փողոցի բակերից մեկում դանակահարություն է եղել, ավտոմեքենայով իրար են հարվածել։ Ավելի ուշ հաղորդում ստացվեց, որ Սուրենյանց փողոցից «պոլիտրավմա» ախտորոշմամբ 1-ին համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա մի տղամարդ, որը հայտնել է, որ վրաերթի է ենթարկվել:

Մեկնած օպերատիվ խմբի եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները ժամը 20.30-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 28-ամյա` երկու, եւ 31-ամյա մի քաղաքացու։ Պարզվել է, որ ժամը 20.00-ին, Սուրենյանց փողոցի 2-րդ շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, հիվանդանոց տեղափոխվածը դանակահարել է բերման ենթարկված 28-ամյա տղամարդուն, որն էլ «ԿԻԱ» ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իրեն դանակահարողին:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ եւ վթարված ավտոմեքենան:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

--0-- ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս