Մոդուլային ընդունարան է կառուցվում՝ կովիդի կասկածով երեխաներին պատշաճ ընդունելության համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

.

ԱՆ և Արաբկիր ԲԿ-ի համագործակցության արդյունքում հերթական մոդուլային ընդունարանն է կառուցվում՝ կովիդի կասկածով երեխաների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար։ Այդ մասի ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջաահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ մինչ այս Արաբկիր ԲԿ-ում գործել է առանձնացված մասնաշենք և մանկական վերակենդանացման բաժանմունք հատուկ կովիդի համար. «Այս մոդուլը կընդլայնի ԲԿ հնարավորությունները»,- նշել է նա։

--0-- ՍՊ