Այսօր չի աշխատի COVID-ի թեստավորման լաբորատորիան. վաղը հետազոտության արդյունքը քիչ կլինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

հասարակական

«Տեղեկացնում եմ, որ այսօր չի աշխատելու թեստավորում իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրականացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ լաբորատորիայում այսօր իրականացվելու են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ. «Սրանով պայմանավորված՝ վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ»,- ասված է հաղորդագրության մեջ:

--0-- ՍՊ