ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի արքայազն Ռադուին՝ ծննդյան օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

հասարակական

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի արքայազն Ռադուին՝ ծննդյան հոբելյանի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Ռումինիայում ՀՀ դեսպանությունը.

«Ի սրտե շնորհավորելով Ռումինիայի արքայազն Ռադուին ծննդյան հոբելյանի կապակցությամբ՝ նախագահ Սարգսյանը մաղթել է նրան քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ:

ՀՀ նախագահը նշել է. «Ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա աշնանը կայացած մեր հանդիպումը: Այն հրաշալի առիթ էր՝ քննարկելու մեր երկրների և ժողովուրդների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման հեռանկարները»:

--0-- ՍՊ