ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
«Քննարկվում է նաև Վեդու բժշկական կենտրոնը կովիդ-կենտրոն դարձնելու հարցը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը հավելել է, որ դրանցից զատ, քննարկվում են նաև Մարտունու ԲԿ-ում կովիդ-բաժանմունք և Տավուշի մարզում կովիդ-կենտրոն ունենալու հարցերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոռու մարզպետը հայտնել էր, որ Սպիտակի ԲԿ-ն վաղվանից կծառայի կորոնավիրուսով վարակակիրների բուժման համար:
«Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել ավելի մեծ թվով հիվանդների»,- պարզաբանել էր Ղուկասյանը:
--0-- ՍՊ