Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 85 մարդ․ հաստատված դեպքերը հասել են 13,325-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News   

կորոնավիրուս

 Հայաստանում հունիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 195 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 13 հազար  325  է։ Կորոնավիրուսից ապաքինվել է  85 մարդ, շարունակում է բուժվել 8943-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 4099 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 11  դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 211 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 72-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 70 հազար  քաղաքացի:

--0—ՄՀ