Չինաստանը կորոնավիրուսով վարակված 1 մարդու բուժման համար միջինում 3200 դոլար է ծախսում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 8, 24News

կորոնավիրուս

«COVID-19-ի դեմ պայքար. Չինաստանի գործողությունները». Չինաստանում հրապարակվել է «սպիտակ գիրք», որում մանրամասն ներկայացված են կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանի գործողությունները 2019 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2020-ի մայիսի վերջ:

Ըստ հրապարակման՝ Չինաստանի կառավարությունը միջինը մոտ 3200 դոլար է ծախսում մեկ հիվանդին կորոնավիրուսից առաջացած թոքաբորբը բուժելու համար, գրում է eadaily.com-ը:

«Մայիսի 31-ի տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակված 58 000 հիվանդի բուժման հաշիվները փակել է բազային բժշկական ապահովագրությունը: Ընդհանուր ծախսը 1,35 միլիարդ յուան է, իսկ 1 մարդու հաշվարկով՝ 23 000 յուան»,-նշում է աղբյուրը:

Ծանր վիճակում գտնվող 1 հիվանդի բուժման միջին արժեքը գերազանցել է 150 000 յուանը՝ 21,2 հազար դոլարը, առանձին ծայրահեղ ծանր դեպքերում ծախսերը գերազանցել են 1 միլիոն յուանը՝ 141 000 դոլարը:

Նշենք, որ, վերջին տվյալների համաձայն, Չինաստանում վարակվածների ընդհանուր թիվը 83,040 է, որից 4,634-ը մահացել է, 78,341՝ ապաքինվել: Երկում ակտիվ վարակակիր է 65 մարդ: 

--0--ԼՄ