Արարատի մարզում COVID-19-ով վարակվածների թիվը 1069 է, որից 432-ն առողջացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 8, 24News

1

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 1069 է, որից 432-ը՝ առողջացած, 15-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 622 քաղաքացի:

Այդ մասին հայտնում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

--0--ԼՄ