Հունիսի 10-13-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը չի փոխվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8 24News

եղանակ
Հանրապետության տարածքում՝ հունիսի 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 10-13-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

եղանակ
Երևանում՝ հունիսի 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 10-11-ը, 13-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:

եղանակ

--0-- ՍՊ