Չեմպիոնների լիգայի խաղերը Ստամբուլից կտեղափոխվեն Լիսաբոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News       

ՉԼ

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված UEFA-ի Չեմպիոնների լիգայի մրցաշարը կշարունակվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Նախատեսված էր, որ եզրափակիչ փուլի հանդիպումները պետք է անցկացվեն Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, սակայն UEFA-ն փոխել է որոշումը։

Որոշման փոփոխությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Նախ այն, որ Լիսաբոնում բավականաչափ թվով մարզադաշտեր կան, երկրորդ՝ պորտուգալական ոչ մի ակումբ հանդես չի գալիս եզրափակիչ փուլում և երրորդ՝ Լիսաբոնում կորոնավիրուսով վարակվածների թվաքանակը զգալիորեն ավելի քիչ է, քան Ստամբուլում։

Սպասվում է, որ հունիսի 17-ին UEFA-ն հանդես կգա խնդրի վերաբերյալ վերջնական հայտարարությամբ։ Դիտարկվել է նաև Մոսկվայի կամ Ֆրանկֆուրտի տարբերակը, սակայն կանգ են առել հենց Լիսաբոնի տարբերակի վրա։

Չի բացառվում նաև, որ հաջորդ մրցաշրջանն արդեն անցկացվի Ստամբուլում։  --0—ՄՀ