Նախագահը ստացել է ԱԱԾ տնօրենին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 8, 24News

աած (

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։

Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապի վարչությունից։

ԳՇ պետի մասով ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 7-ին  Արտակ Դավթյանն արտակարգ դրության պայմաններում հարսանիք է արել։ Խնջույքը կազմակերպվել էր Բագրևանդի առանձնատանը, որին, ըստ շրջանառվող լուրերի, 100-ից ավելի հյուր է եղել: Դրսում կայանած ավտոմեքենաների թվում եղել են նաև ՊՆ պետհամարանիշներով մեքենաներ։

Նշենք նաև, որ պարետի սահմանած արտակարգ դրության կանոնների համաձայն, հավաքույթներն ու խնջույքներն արգելվում են:

--0--ԼՄ