Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն, ԳՇ պետ ու ոստիկանապետ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 8, 24News

աած

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով որ մի շարք կարևոր ուրոշումներ է ստորագրել:

«Սիրելի՛ հայրենակիցներ, մի շարք կարևոր որոշումներ եմ կայացրել:

Ըստ այդմ՝ գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն: Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:

Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար», - ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը։

Ավելի վաղ աշխատանքից ազատման դիմում էին գրել ԱԱԾ պետ Էդվարդ Մարտիրոսյանը, ՀՀ ոստիականապետ Արման Սարգսյանը, ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

--0--ԼՄ