Հունիսի 10-ին կկայանա Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News       

չվերթ

Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին ժամը՝ 10։30-ին, Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը.

«Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։
Հեռախոս՝ 8/863/266-56-03, 8/863/266-54-58: Ավիատոմսի արժեքը՝ 9․800 ռուբլի։
Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։Նշենք նաև, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների», - ասված է հայտարարությունում։ --0—ՄՀ