Ի՞նչ կենսագրություն ունի ԱԱԾ տնօրենի պաշտոնում առաջադրված Արգիշտի Քյարամյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 8, 24News

արհ

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում առաջադրել է նույն կառույցի տնօրենի տեղակալ Արգիշտի Քյարամյանին:

Ի՞նչ կենսագրություն ունի պաշտոնյան, ներկայացնում ենք ստորև.

Արգիշտի Քյարամյանը ծնվել է 1991 թ․ մայիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում:

Կրթություն

2013 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան:

2015 թ. ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը:

2016 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով ԵՊՀ իրավագիտության մագիստրոսի աստիճան:

Աշխատանքային գործունեություն

2013-2014 թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում՝ որպես քննիչ:

2016 թ. Աշխատել է ՀՀ դատախազության Շիրակի մարզի դատախազությունում՝ որպես դատախազ:

2016-2018 թթ. Աշխատել է ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազությում՝ որպես դատախազ:

2018 թ. հունիսի 8-ից աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում՝ որպես վարչության պետ:

2018 թ. հուլիսի 10-ից աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունում՝ որպես վարչության պետ:

2019 թ. փետրվարի 15-ից աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ:

2019 թ. մարտի 1-ից աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական:

2019 թ. ապրիլի 10-ից աշխատել է ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ:

2019 թ․ ապրիլի 25-ից նշանակվել է որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող:

2020 թ. մայիսի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

2020 թ. մայիսի 5-ին ՀՀ նախագահի որոշմամբ նշանակվել է ԱԱԾ առաջին տեղակալ:

2020 թ. հունիսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջադրել է նրան ԱԱԾ տնօրենի պաշտոնում Էդվարդ Մարտիրոսյանի փոխարեն:

Այլ տվյալներ

2009-2011 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում (հանդիսանում է պահեստազորի սպա):

2014 թ. շնորհվել է արտահերթ կոչում:

2016 թ. ստացել է ՀՀ դատախազության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:

2017 թ. պարգևատրվել է գերատեսչական մեդալով:

2018 թ. շնորհվել է հարկային ծառայության փոխգնդապետի հատուկ կոչում:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

--0--ԼՄ